Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սալի և Սունա Գյուլիշթեքները խնամակալի հետ շարունակում են ապրել Վրաստանում

Սալի և Սունա Գյուլիշթեքները խնամակալի հետ շարունակում են ապրել Վրաստանում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 2014 թվականի մարտին սպանված` Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի և ավելի վաղ՝ 2013 թվականին  Թուրքիայում սպանված ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի Մայա Բաքոյանի երեխաները՝ Սալին և Սունան, խնամակալի հետ շարունակում են ապրել Վրաստանում: Յոթնամյա Սալի և տասնամյա Սունա Գյուլիշթեքներն այս տարվա հունվարի 29-ին իրենց մորաքրոջ Էմմա Շարոյանի և մորաքրոջ տղայի՝ երեխաների խնամակալ Թեմուր Ուսոյանի հետ Գյումրիում էին: Նրանց  ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երեխաները 2014 թվականի օգոստոսից բնակվում են Թբիլիսի քաղաքում:

Գյումրու քաղաքապետարանի  խնամակալության  և հոգաբարձության հանձնաժողովի անդամները որդեգրության հանձնված երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով որդեգրումից 4 ամիս անց եղել են Վրաստանում և ծանոթացել երեխաներին որդեգրած ընտանիքի հետ: «Հանձնաժողովի անդամներն արդեն մեկ անգամ այցելել են մեզ, տեսել, թե ինչ պայմաններում են ապրում երեխաները՝ իմ 3 երեխաների հետ միասին: Մենք, որպես խնամակալ ընտանիք, Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան հսկողության տակ ենք: Երեխաները իմ ընտանիքում են»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Թեմուր Ուսոյանը՝ հերքելով որոշ լրատվամիջոներում տեղ գտած այն վարկածը, թե երեխաները Վրաստանից տեղափոխվել են Թուրքիա: «Նրանք իմ երեխաներն են, ես նրանց ոչ մեկին չեմ տա, ավելին՝ երեխաների հայրական կողմի հարազատները մեր հետ  չեմ փորձել կապ պահպանել կամ  երեխաներին պահանջել»,- վստահեցրեց  խնամակալը:

Երեխաների՝ Վրաստանից Թուրքիա տեղափոխելու փաստը հերքեց նաև Գյումրու քաղաքապետարանի  խնամակալության  և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով անձամբ էր գնացել Թբիլիսի:

Մայա Բաքոյանը սպանվել էր Թուրքիայում՝ ամուսնու եղբոր կողմից: Վրեժից դրդված,  Մայայի ամուսնուն՝ իր խորթ հորը՝ Էվիլիա  Գյուլիշթեքին Գյումրիում սպանում  է Մայայի ավագ որդին` ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանը: Սպանության դրդապատճառ համարվում  է վրեժը: Ծնողների` Մ.Բաքոյանի և Է.Գյուլիշթեքի սպանություններից հետո, մահացած ծնողների անչափահաս 2 երեխաների որդեգրության հարցը երկար ժամանակ վիճահարույթ էր՝ երեխաների մայրական  և Թուրքիայում բնակվող հայրական կողմի հարազատների միջև: Գյումրու քաղաքապետարանի  խնամակալության  և հոգաբարձության հանձնաժողովը երկարատև ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո որոշում է  նրանց որդեգրության հանձնել Մաքսիմի մորաքրոջ  որդուն՝ Թեմուր Ուսոյանին, ով բնակվում է Վրաստանում: Սակայն, հանձնաժողովն այսքանով իր պարտականությունները երեխաների հանդեպ ավարտված չի համարում, և ըստ օրենքի պարտավոր է պարբերաբար տեղեկանալ երեխաների մասին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am