Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թյորբյորն Յագլանդը ԵԽ միջամտությունը ԼՂ հիմնախնդրին անհնար է համարում

Թյորբյորն Յագլանդը ԵԽ միջամտությունը ԼՂ հիմնախնդրին անհնար է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Եվրոպայի խորհուրդը մինչև հիմա որևէ դեր չի խաղացել այդ հիմնախնդրի կարգավորման գործում: Այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվրոպայում մարդու իրավունքների վիճակի մասին ԵԽԽՎ ընդունած վերջին զեկույցում ասվում է, որ «մենք չենք կարող մեր գործիքները կիրառել «սառեցված» հակամարտությունների գոտիներում»,- ասել է Յագլանդը` նշելով, որ ԵԽ-ն չի կարող որևէ ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում: Նա կոնֆլիկտային տարածաշրջանները մարդու իրավունքների տեսանկյունից անվանել է «սև անցքեր»: ԵԽ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել, որ ԵԽԽՎ կոնվենցիան կիրառվի նաև «սառեցված» հակամարտությունների գոտիներում: «Ցանկացած մարդ Եվրոպայում, այդ թվում և Մերձդնեստրյան շրջանում ու Լեռնային Ղարաբաղում, պետք է լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերի պաշտպանության տակ»,- ասել է Յագլանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am