Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական կողմը հերքում է, որ ադրբեջանական օդուժը հայկական անօդաչու սարք է խոցել

Հայկական կողմը հերքում է, որ ադրբեջանական օդուժը հայկական անօդաչու սարք 
է խոցել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խեղաթյուրել են իրականությունը` գրելով, թե հայկական անօդաչու սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զավեշտ անվանեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, որ Աղդամի շրջանում հայկական անօդաչու սարք է խոցվել: «Նման բան չկա եւ չի կարող լինել: Ծայրից ծայր սուտ է, հերյուրանք: Նրանք հայկական անօդաչու սարք չեն խոցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ գիտի, թե ինչու է ադրբեջանական կողմը նման քայլերի դիմում: 

«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,- ասաց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am