Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձայնից զրկված Ռուսաստանը ԵԽԽՎ-ն լքում է մինչեւ դեկտեմբեր

Ձայնից զրկված Ռուսաստանը ԵԽԽՎ-ն լքում է մինչեւ դեկտեմբեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ուժի մեջ է թողել Ռուսաստանի պատվիրակության դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի արեւելքում գործող անջատականների աջակցման: Լիազորությունների հարցը վերստին քննարկվելու է ապրիլին, բայց ռուսներն արդեն հայտարարել են, որ մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի վերջը հեռանում են ԵԽԽՎ-ից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԵԽԽՎ-ն հունվարի 28-ի երեկոյան նույնիսկ չվերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը, ինչպես առաջարկվում էր բանաձեւի սկզբնական նախագծում:

«Մենք մինչեւ այս տարվա վերջը լքում ենք ԵԽԽՎ-ն»,- հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ դուրս գալով նիստերի դահլիճից: ԵԽԽՎ-ի հետ շփումների դադարեցումից բացի, Ռուսաստանն սպառնում է դուրս գալ Եվրախորհրդից, եթե ԵԽԽՎ-ի պատժամիջոցները չչեղարկվեն:

«Եվրախորհրդին Ռուսաստանի մասնակցության հարցը կքննարկվի 2015 թվականի վերջին՝ կախված քաղաքական այն իրադրությունից»,- Պուշկովի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բացի, քվեարկության իրավունքի զրկումից, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ներառում են Վեհաժողովի տարբեր պատվիրակություններում եւ ներկայացուցչություններում եւ նրան առընթեր կազմակերպություններում, ընտրությունների դիտորդական առաքելություններում մասնակցության արգելք, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի կողմից քննարկվող հարցերի շուրջ որպես զեկուցողներ ռուսաստանցիների նշանակման արգելում:

ԵԽԽՎ-ի նստաշրջանում ընդունված բանաձեւում դատապարտվել է Ռուսաստանի դերը Ուկրաինայի արեւելքում իրադրության սրվելու հարցում:

«Վեհաժողովը խիստ մտահոգություն է հայտնում Ուկրաինայի արեւելքի իրադարձությունների կապակցությամբ եւ դատապարտում է Ռուսաստանի դերը այդ իրադարձությունների հրահրման եւ էսկալացման հարցում»,- ասված է բանաձեւում:

Դրանում կոնկրետ փաստեր չեն ներկայացվում, բայց պնդվում է, որ ռուսական կողմը զենքով աջակցում է «ապստամբական ուժերին» եւ «քողարկված ռազմական գործողություններ» է վարում Ուկրաինայի տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am