Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի ընդդիմությունը չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում

Սիրիայի ընդդիմությունը չի կարողացել կառավարական պատվիրակությանը 
ներկայացնել ընդհանուր դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմությունը դեռ չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է բանակցություններում գտնվող աղբյուրը: Աղբյուրի տեղեկացմամբ բանակցություններն ընթանում են բարդ, և դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: «38 ընդդիմադիրների մեծամաասնությունը կողմնակից են, մի քանիսը դեմ դիրքորոշմանը, և ընդհանուր դիրքորոշման հասնել չհաջողվեց»,- նշել է աղբյուրը:

Նախօերին անկախ ընդդիմադիրների ներակայացուցիչ Խալիդ ալ Մհամիդը նշել էր, որ սիրիական ընդդիմությունը Մոսկվայում միասնական դիրքորոշում է համաձայնեցրել բռնությունների դադարեցման և քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ սիրիացիները պետք է փոխադարձ զիջումների գնան լուծում գտնելու համար: «Սիրիական հարցը պահանջում է քաղաքական լուծում, որը կարող են լուծել միայն սիրիացիները»,- նշել է նախարարը:

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը: Ստամբուլում ձևավորված Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան, նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am