Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ազնավուրն Անկարայից կարևոր որոշում է ակնկալում

Ազնավուրն Անկարայից կարևոր որոշում է ակնկալում

ՓԱՐԻԶ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոյե Շառլ ազնավոջրի մասին պատմող Ռիշար Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2015թ. ապրիլի 25-ին Մարսելի պատմական Բորսայի պալատում կայանալիք ֆրանս-հայկական գրքի ազգային փառատոնի ընթացքում: Այն կանցկացվի Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:  

Ֆիլմում, որի մի հատվածը հրապարակվել է, Շառլ Ազնավուրը խոսել է նաև Հայոց ցեղասպանությունից և նշել. «Կողմ եմ, որպեսզի թուրք երիտասարդությունը փորձի իմանալ այն, ինչ չկա գրքերում, որոնք վերախմբագրվել են, կամ թերթերում,  որոնք վերահրատարակվել են: Նման բաներ անելը լավ չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի Անկարան ընդունի կարեւոր որոշում, իսկական որոշում: Մեծ երկիր Թուրքիան էլ ավելի մեծ կդառնա, եթե  ընդունի կատարվածը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, 2015թ. փետրվարից կներկայացվեն նաև ռադիոծրագրերի շարք՝ «AZNAVOUR STORY 2015», որը կհեռարձակվի ֆրանս-հայկական, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հրեական ռադիոկայաններով՝ Փարիզում, Լիոնում, Վիենում, Վալանսում, Մարսելում:

Ի դեպ, հունվարի 28-ի երեկոյան Ֆրանսիայի  հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա  ընթրիքին Շառլ Ազնավուրին կհանձնվի ՖՀԿՀԽ հուշամեդալ: ընթրիքին ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am