Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրաձգորդ Մարիամ Միքայելյանը Քուվեյթի մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ

Հրաձգորդ Մարիամ Միքայելյանը Քուվեյթի մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 27  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

 Մարիամ Միայելյանը մասնակցել է երիտասարդ աղջիկների` 10մ, 40 կրակոց մրցույթին: Նա խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը` 2 տասնորդականով զիջելով 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր: 1-ին տեղը գրավել է 411,5 մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

 Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հրաձգության Հայաստանի ֆեդերացիան:  

Իսկ հունվարի 28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրորդ կազմը (Սուսաննա Հովհաննիսյան, Լիա Սահակյան, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան և Էլմիրա Կարապետյան) կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարին` Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am