Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սկսվել է Գավառի պետական թատրոնի շենքի կառուցումը

Սկսվել է Գավառի պետական թատրոնի շենքի կառուցումը

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքը քանդվելու է ամբողջությամբ եւ կառուցվելու է հիմքից: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում են հին մասնաշենքի քանդման աշխատանքները, որոնց անմիջապես կհաջորդեն կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, Գավառի պետթատրոնի բեմական մասնաշենքը վթարային ճանաչվելու պատճառով քանդվել է դեռեւս 2011 թվականին, կատարվել են որոշակի շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակավորապես դադարեցվել են վերջին երեք տարում: 2015 թվականից արդեն թատրոնի շենքի շինարարության համար պետբյուջեի միջոցներից կատարվելու են շոշափելի ներդրումներ:

«Մինչ այժմ պետթատրոնի  բեմական մասնաշենքի քանդման եւ հիմքից կառուցման համար ներդրվել է մոտ 100 միլիոն դրամ: Շենքի մնացած մասի քանդման եւ հիմքից կառուցման համար 2014 թվականին նախատեսված էր հատկացնել 125, 2015 թվականին՝ 115 միլիոն դրամ: Այդ հատկացումներն արդեն արված են, քանդման աշխատանքները՝ սկսված: Շինարարական աշխատանքները կշարունակվեն 2015 թվականին, իսկ ավարտի մասին դեռ վաղ է խոսելը, քանի դեռ հատկացված գումարը չի իրացվել ամբողջությամբ եւ չեն հստակեցվել հետագա անելիքները»,-նշեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am