Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դադարեցվել Է ծովից AirAsia-ի կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի դուրսբերման գործողությունը

Դադարեցվել Է ծովից AirAsia-ի կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի դուրսբերման գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիան դադարեցրել Է ծովից AirAsia ավիաընկերության ինքնաթիռի ֆյուզելյաժի հիմնական մասի դուրսբերման գործողությունը, որը դեկտեմբերի վերջին կործանվել Է Ճավայի ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Փրկարարները փորձում Էին ֆյուզելյաժը բարձրացնել վերջին երեք օրվա ընթացքում, սակայն դա նրանց չհաջողվեց:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ֆյուզելյաժի ներսում կարող են զոհվածների մարմիններ լինել, բայց այժմ որոնողական գործողության պատասխանատուները պնդում են, որ ինքնաթիռի կորպուսի բարձրացումը առաջնային խնդիր չԷ, քանի որ այլեւս հույս չկա այնտեղ զոհվածների մարմիններ գտնել:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, մինչ այժմ հաջողվել Է հայտնաբերել ավիաաղետից զոհվածների միայն 70 մարմիններ: Ընդամենն օդանավում եղել Է 162 մարդ:

Առայժմ փրկարարները ծովի հատակից դուրս են բերել ինքնաթիռի միայն պոչամասը, դրա «սեւ արկղերը» ու եւս մի քանի խոշոր բեկորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am