Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իռլանդիայում հանրաքվեով կորոշեն համասեռամոլների ամուսնության հարցը

Իռլանդիայում հանրաքվեով կորոշեն համասեռամոլների ամուսնության հարցը

ԴՈՒԲԼԻՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսին Իռլանդիայում նախատեսվում է անցկացնել հանրաքվե, որի շրջանականում քաղաքացիները կորոշեն` արդյո՞ք պետք է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, որպեսզի երկրի համասեռամոլներն ամուսնության իրավունքն ստանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով euromag-ը, հանրաքվեի անցկացման գաղափարը ողջունում է հասարակության մեծ մասը, քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները: Նախնական տվյալներով, քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 70 տոկոսը կողմ կքվեարկեն Սահմանադրության մեջ փոփոխությունների անցկացմանը:

Համասեռամոլների կարգավիճակի հարցը Իռլանդիայում դարձավ արդիական, երբ այդ երկրի առողջապահության նախարարը հայտարարեց, որ համասեռամոլ է: Այդ կերպ նա դարձավ առաջին քաղաքական գործիչը, ով չթաքցրեց իր սեռական կողմնորոշումը:

Նախարարի անկեղծությունը բարձր գնահատեցին, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում:

Վերջին տարիներին Իռլանդիայի հասարակությունը լուրջ փոփոխություններ է կրել: Նախկինում համարվելով Եվրոպայի ամենապահպանողական երկրներից մեկը, որտեղ եկեղեցին ունի մեծ ազդեցություն, այսօր Իռլանդիայի հասարակությունը համարվում է խիստ առաջադեմ: Այդ փոփոխությունների հիմքում, ըստ Financial Times-ի, տնտեսական աճն է, երկրում հարուստների թվի մեծացումն ու միգրացիան:  Համասեռամոլների հարաբերություններն Իռլանդիայում օրինակացվել են 1993թ: 2010թ. իրավունք տրվեց քաղաքացիական միություն կազմել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am