Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տորոնտոյում կայացած հիշատակի միջոցառմանը թուրք հոգևորականը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար

Տորոնտոյում կայացած հիշատակի միջոցառմանը թուրք հոգևորականը 
ներողություն է  խնդրել Հայոց ցեղասպանության համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը, որպես գլխավոր բանախոսներ, մասնակցել են Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին և Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Դեսպան Եգանյանն իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության հետևանքների մասին` ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ միջազգային հանրության համար: Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում, Կանադայում և այլուր 2015թ. ակնկալվող ոգեկոչման միջոցառումներին:

Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 1000 մասնակիցներ, որոնց թվում են եղել Տորոնտոյի կաթոլիկ, բողոքական եկեղեցիների առաջնորդներ, Տորոնտոյի րաբբին, ներկայացուցիչներ քրդական, եզդիական, իսմայիլիների համայնքներից, ինչպես նաև կանադահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է նաև Ստամբուլից ժամանած թուրք հոգևորական, պատվելի Հաքան Թաշթանը, ով թուրք ժողովրդի անունից ներողություն է  խնդրել Հայոց ցեղասպանության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am