Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մոսկվան Չինաստանին C-400 զենիթային համալիրներ Է վաճառել. Strategy Page

Մոսկվան Չինաստանին C-400 զենիթային համալիրներ Է վաճառել. Strategy Page

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանն ստորագրել են Պեկինին C-400 զենթահրթիռային վեց դիվիզիոնների մատակարարման պարտավորագիր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան Strategy Page պորտալին: Համաձայնագրի պայմաններով՝ ՉԺՀ-ն յուրաքանչյուր դիվիզիոնի դիմաց կվճարի շուրջ 500 միլիոն դոլար: Պարտավորագրում նաեւ ներառված են մարտական մեքենաների անձնակազմերի պատրաստման ծառայությունները, պահեստամասերի եւ լրացուցիչ հրթիռների մատակարարումը: Պաշտոնապես պայմանագրի ստորագրումն առայժմ հաստատված չԷ:      

Ամերիկյան կայքի տվյալներով՝ յուրաքանչյուր դիվիզիոնի կազմի մեջ մտնում Է ութ արձակման կայանք՝ յուրաքանչյուրում երկուական հրթիռ, հրամանատարական մեքենա, ռադիոտեղորոշման կայան եւ արձակման-լիցքավորման կայանքներ՝ յուրաքանչյուրում 16-ական հրթիռ: Չինական mil.news.sina.com.cn պորտալի տեղեկատվությամբ՝ C-400 մի քանի դիվիզիոններ կտեղակայվեն ծովի ափին՝ Տայվանի կողմից, իսկ մնացածները՝ Ճապոնիայի, Վիետնամի եւ Հարավային Կորեայի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am