Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բասքըն Օրանը Էրդողանի հրավերը իսկական խայտառակություն է անվանել

Բասքըն  Օրանը Էրդողանի հրավերը իսկական խայտառակություն է անվանել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Բասքըն Օրանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին Չանաքքալեի հաղթանակի տոնակատարությունների կազմակերպելը խիստ ամոթալի է համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պատմաբանը գրել է «Ռադիկալ» պարբերականում հրապարակված հոդվածում:

Օրանն անդրադարձել է այն բանին, որ ամեն տարի մարտի 18-ին նշվող Չանաքքալեի տոնակատարությունները կլինեն ապրիլի 24-ին, երբ նշվում է իթթիհատական մսագործների կողմից հայ քաղաքացիների նկատմամբ արված սարսափելի կոտորածը խորհրդանշող օրը: «Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը Independent պարբերականում այսպես է գրում. «Սպանված 1,5 միլիոն հայերի ուրվականները նրանց հետ կքայլեն»: Ավելի լավ է գետնի տակն անցնենք: Եթե անգամ անտեսում ենք այդ մարդկանց ցավերը, գոնե չծաղրենք դրանք: Էրդողանը, ով նախորդ տարի ասում էր. «Ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին եղող պայմաններում զոհված հայերը հանգստության մեջ հանգչեն, նրանց թոռներին մեր ցավակցությունն ենք ուղղում», այժմ վեր է կացել և Հայաստանի նախագահ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում: Սա ի՞նչ է, այս ի՞նչ ամոթ է»,- ասել է Օրանը` կատարվածն իսկական խայտառակություն անվանելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am