Երևանում հունվարի 16-22-ին ծնվել է 431 երեխա
13:50, 26 Հունվար 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ հունվարի 16-22-ն ընկած ընկած ժամանակահատվածում այցելել է 42187 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4446 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 812 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Հունվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա` 224 տղա և 189 աղջիկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում