Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏԿԱԻՆ-ում առաջնային խնդիր է համարվում մարզերի համաչափ զարգացումը

ՏԿԱԻՆ-ում առաջնային խնդիր է համարվում մարզերի համաչափ զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 26-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության սկզբում նախարար Արմեն Երիցյանն անդրադարձել է Տավուշի մարզ կատարած իր այցին, ներկայացրել է սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը, բնակիչների և համայնքապետերի հետ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրները: Արմեն Երիցյանը ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայություններին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սահմանամերձ համայնքներում` առաջին հերթին բնակչության պաշտպանության, քաղպաշտպանության, հեռավոր գյուղերում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման և այլ ուղղություններով։ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ կակտիվացվեն միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները` ապահովելով դրանց կապը մարզերի և համայնքների հետ։

Նախարար Երիցյանը, առանձնացնելով մարզերի հետ կապված երեք հիմնական ուղղություննները, այն է` մարզերի համաչափ զարգացում, համայնքների խոշորացում և ապակենտրոնացում, նախարարության բոլոր ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է պարբերաբար այցելել մարզեր` տեղում համայնքների խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։

Փրկարարն ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է մարզային փրկարարական վարչությունների կողմից 2014թ. կատարած աշխատանքների ամփոփման ընթացքի մասին:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am