Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանը եւ Իրանը պայմանավորվել են ակտիվ կոնսուլտացիաներ վարել

Վրաստանը եւ Իրանը պայմանավորվել են ակտիվ կոնսուլտացիաներ վարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորությամբ, ավարտել Է Իրան այցի պաշտոնական մասը, կողմերը պայմանավորվել են ակտիվ կոնսուլտացիաներ վարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրացի խորհրդարանականները վերջին հանդիպումն անցկացրել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ եւ քննարկել երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտից հետո Ուսուպաշվիլին ամփոփել Է Իսլամական Հանրապետություն այցի արդյունքները:

«Մենք պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեցինք կարեւոր անձանց, երկրի ղեկավարների, խորհրդարանի խոսնակի, նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ազդեցիկ դեմքերից մեկի՝ նախկին նախագահ Ռաֆսանջանիի հետ: Այդ հանդիպումներում պարզորոշ նկատվեց, որ երկու երկրները ձգտում են բարելավել հարաբերությունները: Կան բազմաթիվ կոնկրետ հարցեր, ներառյալ բիզնես-նախագծեր Էներգետիկայի եւ տրանսպորտի, վերամշակող արդյունաբերության ոլորտում, որտեղ Իրանը շահեր ունի, եւ այդ շահերը համընկնում են Վրաստանի շահերի հետ»,-հայտարարել Է Ուսուպաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ակտիվ կոնսուլտացիաներ վարել կարեւոր հարցերի շուրջ: «Այսօր միջազգային քաղաքական իրադրությունը բավականին լարված Է: Այս լարված իրավիճակում մենք պայմանավորվեցինք, որ Վրաստանը եւ Իրանը անցկացնեն ակտիվ կոնսուլտացիաներ: Մենք մաղթում ենք իրանցի գործընկերներին՝ արեւմտյան առաջատար երկրների հետ հաջողությամբ ավարտել բանակցությունները միջուկային հարցերի շուրջ: Բանակցությունների հաջող ավարտը կարեւոր դրական քաղաքական արդյունք կունենա, քանի որ կմեծանա վստահությունը պետությունների միջեւ: Այդ դեպքում Վրաստանը կարող Է կարեւոր դեր խաղալ Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում: Այստեղ նկատի Է առնվում ոչ միայն տրանսպորտային եւ Էներգետիկական միջանցքը, այստեղ առկա Է անհամեմատ ավելի մեծ ներուժ»,-նշել Է Ուսուպաշվիլին:

Հունվարի 26-ին վրացական պատվիրակությունը կայցելի Սպահան եւ Ֆերեյդան, որտեղ հանդիպումներ են ծրագրված իրանաբնակ վրացիների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am