Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան. հերքվում է ադրբեջանական հերթական սուտը

Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան. հերքվում է ադրբեջանական հերթական 
սուտը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցի գերիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հերքեց Ադրբեջանի իր պաշտոնակից Ֆիրուդին Սադիգովի ներկայացրած վիճակագրությունը, համաձայն որի` Հայաստանում պահվում են 31 գերիներ, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Ամեն անգամ հայտարարություն անելիս կամ վիճակագրություն ներկայացնելիս նրանց թվերը փոխվում են: 2009թ. թվականին Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանում 5000 գերի ունեն, հետո հասկացան, որ աբսուրդ թիվ են հրապարակում, սկսեցին կամաց-կամաց թիվը նվազեցնել: Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ Հայաստանում ավելի քան 40 գերի կա, հիմա թիվը հասավ 31-ի: Անկեղծ ասած, այս ամենն արդեն վերածվում է զավեշտի: Իրենք էլ չեն հասկանում, թե ոնց են աշխատում, ինչ են անում: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն, քաղաքացիական պաշտպաններ իրենց հերթին վիճակագրություն են ներկայացնում, չգիտես որտեղից փաստաթղթեր ներկայացնում ու ամեն անգամ գերիների տարբեր թվով: Պաշտոնապես եւս մեկ անգամ հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազգությամբ ադրբեջանցի գերի գոյություն չունի»,- ասաց Կապրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am