Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաքվի ռեժիմը վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով. ՀՀ փոխարտգործնախարար

Բաքվի ռեժիմը վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով. ՀՀ 
փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նա պատասխանել է news.am տեղեկատվական կայքի հարցին. «Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում», և ընդգծել.

«Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։ 

 Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։

Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»։

Շավարշ Քոչարյանը նաև նշել է. «Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am