Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մի քանի երկիր ընտրել է «Եվրատեսիլ 2015»-ի իր մասնակցին

Մի քանի երկիր ընտրել է «Եվրատեսիլ 2015»-ի իր մասնակցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի մասնակից մի շարք երկրներ արդեն իսկ ընտրել են իրենց պատվիրակներին: Այս տարի Ավստրիայում անցկացվելիք մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին եւ 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիան կներկայացնի Լիսա Անգելը՝ «N'oubliez pas» երգով: Բացի այդ, այս օրերին հայտարարվել է, որ Ալբանիան կներկայացնի Էլհիադա Դանին` «Diell», Բելառուսը՝ Ուզարին և Մայմունը` «Time», Վրաստանը՝ Նինա Սուբլատին` «Warrior»,  Մակեդոնիան՝ Դանիել Կայմակոսկին` «Lisja esenski», Մալթան՝ Էմբերը` «Warrior», Նիդերլանդները՝ Թրենթյե Օսթերխյոսը` «Walk Along» և Իսպանիան՝ Էդուրնեն «Amanecer» երգերով: Որոշ երկրների դեպքում էլ հայտնի է պատվիրակի անունը, սակայն չի ընտրվել երգը: Այսպես, Բելգիան կներկայացնի Լոիկ Նոթթեն, Սան Մարինոն կներկայացնեն Միքելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին, իսկ Մոնթենեգրոn՝ Նենադ Կնեժեվիչը: Մնացած երկրների մասնակիցները հայտնի կդառնան փետրվար-մարտին:

Հայաստանյան պատվիրակի անունն ու երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն: 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա խորագիրը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան: 

Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am