Աբրահամ-Շտուրմ մենամարտը նախատեսված է հունիսին
15:53, 23 Հունվար 2015
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտը կանցկացնի հունիսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մաիսն տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը: Մենամարտը կանցկացվի գերմանական մարզադաշտերից մեկում` բաց երկնքի տակ:
Բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում ռեւանշ-մենամարտ կանցկացնի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում