Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհակալ է Աֆղանստանում Հայաստանի շարունակական աջակցության համար

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհակալ է Աֆղանստանում Հայաստանի շարունակական 
աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարեւորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:

Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին Հայաստանի շարունակական աջակցության համար:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am