Հասարակական

Գյումրիի սպանդի մասին WikiPedia-ում հայերեն եւ անգլերեն հոդվածներ են ավելացվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիի սպանդի մասին WikiPedia-ում հայերեն եւ անգլերեն հոդվածներ են ավելացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiPedia առցանց հանրագիտարանի հայերեն եւ անգլերեն բաժիններում էջ է բացվել Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «2015 Gyumri massacre»` անգլերեն եւ «Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում»` հայերեն վերտառությամբ հոդվածներում հաղորդվում է, որ հունվարի 12-ին 6 մարդու մահացած են գտել Գյումրիում: Նշվում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կասկածյալ է համարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա զենքն ու համազգեստը թողել էր հանցանքի վայրում:

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշվում է, որ հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն էր սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը: Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազԳևորգ Կոստանյանըհայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում

WikiPedia-ն ազատ հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուրը նյութ ավելացնելու և այն խմբագրելու հնարավորություն ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում