Հասարակական

Վալերի Պերմյակովի հայրը խարիզմատիկ աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվ է

2 րոպեի ընթերցում

Վալերի Պերմյակովի հայրը խարիզմատիկ աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվ է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովն աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգեւոր հովիվն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, եւ ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում: ««Вера, Надежда, Любовь»-ը խարիզմատիկ եկեղեցիների շարքին է պատկանում, ինչպես օրինակ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը»: Խարիզմատիկ եկեղեցին առանձնանում է նրանով, որ իր հետեւորդները կարող են ունենալ շեղումներ, նաեւ հակված լինել բռնության, դաժանության»,- ասաց Ամարյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում