Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վաղը հայտնի կդառնան 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները

Վաղը հայտնի կդառնան 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի և 
լավագույն մարզչի անունները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղը` դեկտեմբերի 28-ին, տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր: 

Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Ոսկե գնդակ», «Արծաթե գնդակ», «Բրոնզե գնդակ» մրցանակները, ինչպես նաև լավագույն մարզչի մրցանակը, դիպլոմները և դրամական պարգևները հաղթողներին կհանձնի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am