Վաղը հայտնի կդառնան 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները

Armenpress 15:53, 27 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղը` դեկտեմբերի 28-ին, տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր: 

Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Ոսկե գնդակ», «Արծաթե գնդակ», «Բրոնզե գնդակ» մրցանակները, ինչպես նաև լավագույն մարզչի մրցանակը, դիպլոմները և դրամական պարգևները հաղթողներին կհանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am