Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ն հիշեցնում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ կապված օրենսդրական փոփոխությունների մասին

ՍԱՊԾ-ն հիշեցնում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ կապված օրենսդրական 
փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը  Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՍԱՊԾ հայտարարությունը:

«Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:

Այդ առթիվ հայտնում ենք, որ 2015թ. հունվարի 2-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահեստավորող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում (ռեեստրին կարող եք ծանոթանալ ssfs.am կայքում` հետևյալ հղմամբ՝ http://ssfs.am/hy/main/content/id/1856/): Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N1205-Ն որոշման առաջին հավելվածով:

2015թ. հունվարի 2-ից հետո երրորդ երկրների ռեեստրում չգրանցված կազմակերպությունների ներառումը ռեեստրում կատարվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N1228-Ն որոշմամբ սահմանված կարգով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am