Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քրիստոնյաները Բեթղեհեմում տոնում են Սուրբ Ծնունդը

Քրիստոնյաները Բեթղեհեմում տոնում են Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեթղեհեմում հազարավոր քրիստոնյաներ են հավաքվել ամբողջ աշխարհից՝ Սուրբ Ծննդի գիշերը տոնելու այն վայրում, որտեղ, ինչպես նրանք  հավատում են, ծնվել Է Հիսուս Քրիստոսը: Տոնակատարություններն սկսվել են կեսգիշերին Սուրբ Ծննդի եկեղեցում մատուցված ժամերգությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  

Ավելի վաղ ուխտավորները հավաքվել են Մսուրքի հրապարակում՝ տեսնելու թափորը, որը գլխավորել Է Երուսաղեմի՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ֆուադ Տուալը: Նա հույս Է հայտնել, որ 2015 թվականը կլինի «ավելի լավը, քան անցնող բարդ տարին»:        

«Ես հուսով եմ, որ հաջորդ տարի չեն լինի բաժանարար պատեր, իսկ դրանց փոխարեն մենք կունենանք հաշտության կամուրջներ: Խաղաղությունը բխում Է արդարությունից, եւ մենք ունենք գաղափար, որը, հուսով ենք, շուտով կիրականանա»,- ասել Է նա՝ քրիստոնյաներին կոչ անելով չմոռանալ Գազայի բնակիչներին, որտեղ գրեթե 20 հազար ընտանիքներ հարկադրված են լքելու իրենց տներն Իսրայելի հետ զինված հակամարտության պատճառով, Սիրիայի ու Իրաքի այն բնակիչներին, որոնք գտնվում են մարտական գործողությունների Էպիկենտրոնում: 

Դեկտեմբերի 23-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր համերաշխությունն Է հայտնել Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին: Իր նամակում նա հայտնել Է, որ «եկեղեցական օրհներգերի երաժշտությունը կուղեկցվի արցունքներով ու հառաչանքներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am