Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վախճանվել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերը

Վախճանվել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մահացել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերն, ըստ «Ինտերֆաքս»-ի, հաղորդում է  The Yorkshire Post-ը: Նա մահացել է Կոլորադո նահանգում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նախկինում Կոկերի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC News-ը, երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ նա մահացել է հիվանդությունից, սակայն չի ճշտել, թե որ հիվանդությունից:  

Կոկերը ծնվել է 1944թ. Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում: Երաժիշտը կարիերան սկսել է 1960-ականների սկզբին. ցերեկներն աշխատում էր որպես գազի փականագործ, իսկ գիշերները ելույթ էր ունենում հարազատ քաղաքի փաբերում:

Ջո Կոկերը 1966-ին հիմնել է Grease Band-ը, որի հետ շրջագայել է Անգլիայում: Երգիչը հայտնի է դարձել 1968-ին, երբ ձայնագրեց The Beatles-ի With A Little Help From My Friends երգի cover-տարբերակը, իսկ 1969-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ, որտեղ հաջողությամբ ելույթ է ունենում նույն տարվա ընթացքում  կայացած «Վուդսթոք» փառատոնում:

Կոկերն առավելապես աշխատում էր բլյուզի և ռոքի ժանրերում: Նրա ամենահայտնի երգերից են` My Father's Son, Unchain My Heart, You Can Leave Your Hat On, Now That the Magic Has Gone, You Are So Beautiful.  Նա «Գրեմմի» և «Օսկար» մրցանակների դափնեկիր է` Up Where We Belong երգի համար, որը կատարել է Ջենիֆեր Ուորնսի հետ; Երգը «Սպան և ջենտլմեն»-ը ֆիլմի (1982) սաունդտրեկն է:

Կոկերի վերջին` Fire It Up ալբոմը լույս է տեսել 2012-ին: Նա 2010-ի հոկտեմբերին հանդես է եկել Երևանում, իսկ վերջին համերգը երգիչը տվել է այս տարվա հունիսին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am