Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են սպանվել

Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են 
սպանվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում սիրիական բանակի հետ բախումների հետևանքով «Իսլամական պետության» 20 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 5-ն սպանվել են օդանավակայանի մերձակա շենքի վրա հարձակում գործելու ժամանակ: Տասնյակից ավելի ահաբեկիչներ սպանվել են սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը Դեր Զորում և մերձակա գյուղերում շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ: Ռազմական գործողությունների արդյունքում բանակը հսկողություն է հաստատել Գյուղատնտեսության քոլեջի վրա` ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:  Բացի այդ, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող զենքերը, տեխնիկան:

Հոմսի Ուաար թաղամասում բախումների ժամանակ ևս տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: ԻՊ-ի անդամները լուրջ վնասներ են կրել նաև Ռակկայի մարզի մերձակայքում գտնվող Ռուհում գյուղում: 

Մյուս կողմից, միջազգային դաշինքի օդանավերը դեկտեմբերի 21-ին յոթ հարվածներ են հասցրել ԻՊ-ի` Հալեպի մերձակա գյուղերում գտնվող դիրքերին: 

«Իսլամական պետությունը» ամենախոշոր, ամենավտանգավոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է աշխարհում: Ամիսներ շարունակ կազմակերպությունը հանցագործողություններ է իրականացնում Սիրիայում և Իրաքում` գրավելով մեծ տարածքներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am