Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Աբխազիայի խորհրդարանը վավերացրել Է Ռուսաստանի հետ դաշնակցության պայմանագիրը

Աբխազիայի խորհրդարանը վավերացրել Է Ռուսաստանի հետ դաշնակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին վավերացրել Է Ռուսաստանի հետ դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագիրը: Այն նոյեմբերի 24-ին Սոչիում ստորագրվել Էր երկու պետությունների ղեկավարների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ավելի վաղ հայտարարել Էր, որ ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրն ուղղված Է երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելուն, «կօգնի լուծել անվտանգության խնդիրը, ընդլայնել Աբխազիայի Հանրապետության անկախության հետագա ճանաչման հնարավորությունները»:

Փաստաթղթի վավերացման օգտին, որը Խաջիմբան խորհրդարանին ներկայացրել Էր դեկտեմբերի 8-ին, քվեարկել են 28 պատգամավորներից 23-ը: Հինգ խորհրդարանականներ «դեմ» են քվեարկել:

Նոր պայմանագիրը նախատեսում Է, մասնավորապես, որ Ռուսաստանը «բոլոր միջոցներով նպաստելու Է Աբխազիայի Հանրապետության միջազգային կապերի ամրապնդմանը, ներառյալ նրան պաշտոնապես ճանաչած պետությունների թվի ընդլայնումը, եւ միջազգային կազմակերպություններին ու միավորումներին Աբխազիայի Հանրապետության անդամակցելու համար պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ եւ (կամ) աջակցությամբ ստեղծվածներին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am