Ռոյսը կարող է «Ռեալ» տեղափոխվել
13:07, 22 Դեկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի կազմը համալրելուն:
Դորտմունդցիների կիսապաշտպանը հասցրել է անձնական պայմագիրը համաձայնեցնել «Ռեալ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անգլիական Daily Star-ը փաստում է, որ առաջիկայում Ռոյսը 5-ամյա պայմանագիր կկնքի «Ռեալ»-ի հետ:
Ռոյսը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 6 գնդակ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում