Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դամասկոսում հայ մանուկների համար ամանորյա միջոցառում է կազմակերպվել

Դամասկոսում հայ մանուկների համար ամանորյա միջոցառում է կազմակերպվել

 ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում երեխաների համար:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Պատերազմական ծանր վիճակից մի քանի ժամով կտրվելու և փոքրիկների տրամադրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված տոնական միջոցառումը նախաձեռնել էր Սիրիայի օգնության խաչի Դամասկոսի «Էրեբունի» մասնաճյուղի վարչությունը:

Միջոցառմանը ներկա էին տասնյակ մարդիկ, մեծ թվով փոքրիկներ: Երեխաների ուրախությունը կրկնապատկվել է, երբ սրահ է մտել Ձմեռ պապին: Նրանք երգ ու պարով դիմավորել են Ձմեռ պապին: Միջոցառումից հետո տեղի է ունեցել հացկերույթ:

Սիրիայի տարբեր շրջաններում, այդ թվում Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում, Դամասկոսում և այլուր ամանորյա տոնական միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am