Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելառուսը ՌԴ արտահանվող ապրանքների գները կսահմանի դոլարով

Բելառուսը ՌԴ արտահանվող ապրանքների գները կսահմանի դոլարով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը և Ռուսաստանը համաձայնեցրել են ՌԴ արտահանվող արտադրանքի գինը դոլարով սահմանելու հնարավորությունը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ`այդ մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը` ներկայացնելով Մոսկվայում ունեցած բանակցությունների արդյունքները:

«Մենք պայմանավորվել ենք, որ մեր կողմից ՌԴ արտահանվող ապրանքների գները սահմանենք դոլարով` ՌԴ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի համաձայն»,- ասել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը:
Ռուսիյի խոսքով` ռուսական կողմը համաձայնել է դրան, գտնելով, որ այդպես հարմար կլինի աշխատել: «Չարժեք ամեն օր վերանայել պայմանագրերը և պետք է մեկը մյուսին կասկածների ենթարկի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Բելառուսի փոխվարչապետը:

Մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել էր Ռուսաստանին արտահանման գծով մատակարարվող բելառուսական արտադրանքի դիմաց հաշվարկները կատարել կայուն արժույթով: «Խնդիր Է դրված առեւտուրն անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, քանի որ մենք Էներգառեսուրսների համար վճարում ենք ոչ թե ռուբլով, այլ դոլարով: Դա, ի դեպ, կառավարության աշխատանքի թերացումն Է: Ռուսաստանի հետ հարկավոր Էր վաղուց աշխատել եւ պահանջել, որ նրանք մեզ նույնպես վճարեն կայուն արժույթով՝ դոլարով կամ եվրոյով»,-հայտարարել Էր Լուկաշենկոն՝ դեկտեմբերի 18-ին Մինսկում ելույթ ունենալով տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունում:           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am