Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինին

Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով` Վրաստանի իշխանությունն ունի նման պատրաստակամություն, սակայն ընդգծում է, որ դա պահանջում է լավ կազմակերպվածություն:

«Կասեմ, որ իմ հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանություն է տարածել նման հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Սակայն երբ այն կկայանա, ինչ ֆորմատով, չգիտեմ: Դա լավ կազմակերպվածություն է պահանջում, դա չպետք է լինի հանդիպում հանուն հանդիպման: Մենք ևս մեկ անգամ նրանց հետ հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վրացական լրատվամիջոցներին ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ ՌԴ առաջնորդ Պուտինը պատրաստակամություն էր հայտնել Մոսկվայում ընդունել Վրաստանի իշխանություններին: Նման հանդիպման հնարավորության մասին Պուտինն իր վերջին մեծ ասուլիսում ասել էր. «Եթե վրացական ղեկավարությունը հնարավոր կհամարի, մենք ուրախ կլինենք վրացական կառավարության յուրաքանաչյուր ներկայացուցչի, և նախագահին, և վարչապետին ընդունել Մոսկվայում»:

Ռուս-վրացական հարաբերությունները փակուղի են մտել 2008 թվականի վրաց-օսական և աբխազական հակամարտությունից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am