Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դոլարի թանկացման հետեւանքով մեկ օրում 94 տնտեսավորող ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Դոլարի թանկացման հետեւանքով մեկ օրում 94 տնտեսավորող 
ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դեկտեմբերի 15-ից տնտեսավարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից փոխարժեքի տատանումների պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսավարողներ դադարեցրել են գործունեությունը:

Փոխնախարարի պարզաբանմամբ` այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսավարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսավարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական  կայուն իրավիճակ է:

Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և 19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am