Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ֆուկուսիմա-1»-ի աշխատակիցները միջուկային վառելիքն ամբողջովին հանել են չորրորդ Էներգաբլոկից

«Ֆուկուսիմա-1»-ի աշխատակիցները միջուկային վառելիքն ամբողջովին հանել են չորրորդ Էներգաբլոկից

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի աշխատակիցները միջուկային վառելիքն ամբողջովին հեռացրել են կայանի 4-րդ Էներգաբլոկից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հաղորդել Է ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ Tokyo Electric Power Company-ն (TEPCO):

Այսպիսով, «Ֆուկուսիմա-1»-ի վթարի հետեւանքների լիկվիդատորներն ավարտել են այն գործողությունը, որը շարունակվում Էր շուրջ երկու տարի: Ընդհանուր առմամբ ռեակտորի շենքից հանվել Է 1535 վառելիքային հավաքվածք, այդ թվում՝ բանեցված վառելիքի 1331 հավաքվածք:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում լիկվիդացիոն աշխատանքների հաջորդ փուլը կդառնա բանեցված վառելիքի հանումը կայանի մյուս երեք ռեակտորներում, որոնք ավելի շատ են տուժել, քան չորրորդ Էներգաբլոկը: Դրանից հետո լիկվիդատորները կկարողանան սկսել գործողության առավել վտանգավոր մասի՝ ռեակտորների ներքին մասերից հալված վառելիքի հեռացման նախապատրաստումը: Ինչպես սպասվում Է, աշխատանքների այս փուլին TEPCO-ի մասնագետները կկարողանան ձեռնամուխ լինել 2025 թվականից ոչ շուտ, իսկ «Ֆուկուսիմա-1»-ը պլանավորվում Է ամբողջությամբ վերացնել միայն 2040 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am