Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուսանողները կմասնակցեն լուսանկարների միջազգային մրցույթի

Ուսանողները կմասնակցեն լուսանկարների միջազգային մրցույթի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը անցկացնում են «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը mail@aivazovskydb.com էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ հեռախոսներում։

Մրցույթին ներկայացված աշխատանքները գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։ Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։

Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկա լինելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։

Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության  միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։

Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am