Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընթացիկ տարին կարող Է ռեկորդային դառնալ արտագնա զբոսաշրջության ցուցանիշով

Ընթացիկ տարին կարող Է ռեկորդային դառնալ արտագնա զբոսաշրջության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականին կարող նոր ռեկորդ սահմանվել միջազգային զբոսաշրջության ոլորտում. իրենց երկրների սահմաններից դուրս եկած ճանապարհորդների թվաքանակն առաջին անգամ կարող Է գերազանցել 1,1 միլիարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի կառուցվածքի մեջ մտնող Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության պորտալին:

Ընթացիկ տարվա առաջին տասն ամսվա ընթացքում միջազգային զբոսաշրջությունն աճել Է մինչեւ 978 մլն մարդ, ինչը 4,7 տոկոսով ավելի Է 2013 թվականի համանման ցուցանիշից: Նման դինամիկան գերազանցում Է ավելի վաղ կազմակերպության կողմից պլանավորված 3,8 տոկոսի աճը եւ թույլ Է տալիս հուսալ, որ մինչեւ 2014 թվականի վերջը նման ճանապարհորդողների թվաքանակը կգերազանցի 1,1 միլիարդը:

Առանձին տարածաշրջանների թվում արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի առավել մեծ աճ Է նկատվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում (3,8 տոկոս), որոնց հաջորդում են Ասիախաղաօվկիանոսյան ավազանի երկրները (5 տոկոս) եւ Եվրոպայի երկրները (4 տոկոս):

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային նշել Է, որ մինչեւ 2014 թվականի վերջը միջազգային զբոսաշրջությունը կհասնի ռեկորդային ցուցանիշների: «Դա հիանալի արդյունք Է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ աշխարհի երկրներից մի քանիսն այժմ բախվում են լուրջ աշխարհաքաղաքական ու համաճարակաբանական խնդիրների, այն ժամանակ, երբ գլոբալ տնտեսության վերականգնումը խիստ անհավասարաչափ Է ընթանում»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am