Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3.8 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3.8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-նոյեմբերին 3.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը, որն այս տարեսկզբից վերագտել էր աճի միտումը ֆինանսատնտեսական ճգնաժամի անկումից հետո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 5.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 0,8 տոկոսով աճ է գրանցվել տասնմեկ ամիսների ցուցանիշով:

2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7,1 տոկոսով և կազմել 987 միլիարդ 432 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,5 տոկոսով` կազմելով 920 միլիարդ 723.3 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,2 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 76 մլրդ 467.7 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 160 միլիարդ 459.5 միլիոն դրամ, 2,6 տոկոսով աճել է 2013թ. հունվար-նոյեմբերի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8 տոկոսով (167 հազար 215 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 2.3 տոկոսով (5 միլիարդ 394.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 2,7 տոկոսով (1 միլիարդ 384 մլն դոլար), իսկ ներմուծումը` 2.1 տոկոսով (4 միլիարդ 010.5 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերին եղել է 411.59: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am