Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի 2-րդ փուլը հնարավոր է իրականացվի առաջինին զուգահեռ

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի 2-րդ փուլը 
հնարավոր է իրականացվի առաջինին զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Զարգացման վարկերի բանկի (KFW բանկի) ներկայացուցիչներ Էվա Վիթի, Լարս Օերմանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել KFW բանկի ներկայացուցիչներին համագործակցության և Հայաստանում իրականացված ծրագրերի, մասնավորապես, հաջողությամբ և սահմանված ժամկետում ավարտված «Գյումրի-2» 220կՎ հզորությամբ ենթակայանի վերակառուցման ծրագրի համար:

Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի 2-րդ փուլը (առաջին փուլի պայմանագիրը ստորագրվել է վերջերս) առաջին փուլին զուգահեռ իրականացնելու հնարավորությունը: KFW բանկի ներկայացուցիչները դրական դիրքորոշում են հայտնել այդ հարցի վերաբերյալ, նշելով, որ այդկերպ կօպտիմալացվեն այդ ծրագրի համար նախատեսված ծախսերը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը հնարավորություն կտա Հայաստանից Վրաստան էլեկտաէներգիայի փոխանակման հոսքերը հասցնել մինչև 700 կՎ-ի, բացի դրանից հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին զուգահեռ աշխատել Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ:

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է սկսել 2015 թվականին և ավարտել մինչև 2018 թվականը:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին ինտեգրման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am