Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիական Հենեսի կոնյակի տունը 2015-ին կնշի 250-ամյակը

Ֆրանսիական Հենեսի կոնյակի տունը 2015-ին կնշի 250-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Հենեսի կոնյակի տունը 2015 թվականին կնշի հիմնադրման 250-ամյակը: Համաշխարհային կոնյակագործության լեգենդ Հենեսի տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած եզակի ընկերություններից է: Այն երկու դարից ավելի է, ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է:

Հենեսի տան պատմությունն սկսվել  է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսիին բախտ է վիճակվում  փորձել բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանասիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվում է Ֆրանսիա և հենց Կոնյակում է հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Ռիչարդ Հենեսին աշխարհին նվիրեց խմիչքի նոր տեսակ` «կոնյակ» անվանումով:  Հենեսի տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսեց շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե որպես քաղաքի անվանում, այլ որպես խմիչք:

Հենեսի տան հիմնադրի ժառանգներն ութ սերունդ է, ինչ պահպանում և զարգացնում են իրենց ընտանեկան գործը: XIX դարի երկրորդ կեսերին Հենեսի տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին հեղաշրջում է մտցնում կոնյակի աշխարհում՝ առաջարկելով կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա սկսում է իր կոնյակները դասակարգել հնեցման հիմքով` մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս դեպքում հնեցումը բնութագրելով լատինական տառերով՝ V.S. (Very Special. կոնյակի սպիրտ, հնեցված առնվազն 2,5 տարի), V.S.O.P. (Very Superior Old Pale. ոչ պակաս, քան 4 տարի) և X.O. (eXtra Old. ոչ պակաս, քան 6 տարի):

Ֆրանսիայում կոնյակի սերտիֆիկացում իրականացնող «Կոնյակի ազգային միջմասնագիտական գրասենյակ»-ն այսօր էլ կիրառում է գնի և որակի այն ստանդարտները, որոնց հեղինակն է Մորիս Հենեսին:

Հենեսի կոնյակի տունը գործունեության 250 տարիների ընթացքում մշակել և թողարկել է կոնյակի բազում ապրանքանիշեր: Ամենահայտնիներն են՝ Hennessy V. S. (Very Special), Hennessy V. S.O. P. (Very Superior Old Pale), Hennessy X. O. (Extra Old), Hennessy Paradis, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր համաբույլով,  եզակի բաղադրատոմսով, խնամքով ընտրված կոնյակի սպիրտերի համադրությամբ և հնեցմամբ:

Հենեսի տունը եղել և մնում է կոնյակագործության հոմանիշ: Ապագան կառուցվում է լեգենդներ  ստեղծելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am