Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայում բացվում Է ար դեկոյի առաջին մասնավոր թանգարանը, որի հիմնադիրը Մկրտիչ Օքրոյանն Է

Մոսկվայում բացվում Է ար դեկոյի առաջին մասնավոր թանգարանը, որի հիմնադիրը Մկրտիչ Օքրոյանն Է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում՝ Կայսերական դրամահատարանի նախկին շենքում հանդիսավորապես կբացվի ար դեկոյի՝ Ռուսաստանում առաջին մասնավոր թանգարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը:

Թանգարանը հիմնել Է ար դեկոյի դարաշրջանի արվեստի ստեղծագործությունների՝ աշխարհում խոշորագույն հավաքածուի սեփականատեր, «Ար Դեկոյի քանդակագործությունը. ակունքներն ու ծաղկումը» գրքի հեղինակ Մկրտիչ Օքրոյանը: Թանգարանի ընդհանուր տարածքը 2 հազար քառակուսի մետր Է:   

Օքրոյանի հավաքածուն լայնորեն հայտնի Է Ռուսաստանում եւ արտասահմանում, այն մասնակցել Է միջազգային շատ նախագծերի, որոնց թվում են Sotheby’s աճուրդային տան կազմակերպած ցուցահանդեսը Փարիզում եւ ցուցահանդեսը Սալամանկայի Ար նուվոյի եւ ար դեկոյի թանգարանում՝ Ռուսաստան – Իսպանիա տարվա շրջանակներում: Հավաքածուի մեջ են մտնում այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Դմիտրի Չիպարուսը, Ֆերդինանդ Փրայսը, Ժան Դյունանը, Էդգար Բրանդտը, Պոլ Ֆոլոն եւ այլք, որոնց աշխատանքները ներկայացված չեն Ռուսաստաանի պետական թանգարանային հավաքածուներից ոչ մեկում:  

Հավաքածուի հիմքի վրա տասը տարի շարունակ կատարվում Է գիտահետազոտական եւ կրթական գործունեություն: «Ապագայում թանգարանում պլանավորվում Է գրադարանա-տեղեկատվական համալիրի բացում, կլոր սեղանների եւ խորհրդաժողովների անցկացում: Արդեն այժմ աշխարհի առաջատար ինստիտուցիումների հետ բանակցություններ են վարվում համատեղ ցուցահանդեսների անցկացման շուրջը»,- նշել Է մամուլի ծառայությունը:

Լայն հասարակության համար ար դեկոյի թանգարանն իր դռները կբացի դեկտեմբերի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am