Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրք հանքափորները բողոքի ցույց են իրականացնում

Թուրք հանքափորները բողոքի ցույց են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Զոնգուլդաք շրջանի ածխահորերի արդյունահանման ոլորտում աշխատող հանքափորերը բողոքի ցույց են իրականացրել: Պատճառը եղել է այն, որ ածխահանքում աշխատող 60 հանքափոր աշխատանքից հեռացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Շուրջ 400 հանքափոր բանվորներ իջել են հանքեր և հայտարարել են, որ այնտեղից դուրս չեն գա մինչև աշխատանքից հեռացվածերը հետ չընդունվեն: Հանքափորներին աջակցել են նրանց կանայք և երեխաները:

Թուրքիայի տարածքում գործում է 740 ածխահանք, որոնցում աշխատում է շուրջ 48 հազար 706 մարդ: 1941 թվականից ի վեր Թուրքիայի հանքերում տեղի ունեցած արտակարգ պատահարների հետևանքով մահացել է ավելի քան 3 հազար մարդ, ավելի քան 100 հազարը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am