Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արջին միշտ Էլ ցանկանում են շղթայված պահել. Պուտինը ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունների մասին

Արջին միշտ Էլ ցանկանում են շղթայված պահել. Պուտինը ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմուքը հիշեցնում Է արջին շղթայելու փորձերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս  կարծիքը հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը

Ըստ նրա՝ այդ վերաբերմունքն ստեղծվել Է ոչ թե Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, այլ շատ տարիներ առաջ, ինչը նկատվում Է շատ հարցրերի շուրջն Արեւմուտքի գործողություններում՝ Հյուսիսային Կովկասի հակամարտությունից մինչեւ Սոչիում Օլիմպիադայի կազմակերպումը:  

«Ինչ Էլ որ մենք անենք, միշտ հանդիպում ենք խնդիրների, հակաճառման, մեր դեմ պայքարի: Անվերջ: Ես Վալդայի ակումբում համեմատություն արեցի: Եթե մեր արջուկին հանգիստ նստեցնենք, խոճկորներին տայգայով չքշենք, գուցե նրան հանգիստ թողնեն: Չեն թողնի: Միշտ Էլ կփորձեն նրան շղթա հագցնել»,- ասել Է Պուտինը դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am