Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի ՎՊ նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

 Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի ՎՊ նախագահները մի շարք 
համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահները աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական բաժնից, երեք երկրների ՎՊ նախագահները ստորագրել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ երկկողմ և եռակողմ համագործակցության ոլորտում:

«Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր և օրենսդիր իշխանության թևերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչև ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Լատվիայի ՎՊ նախագահ տիկին Կրումինան անհրաժեշտ  է համարել իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները:

Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն էլ անդրադարձել է համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:

Այցի շրջանակներում պարոն Զաքարյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղել հայկական եկեղեցում, ծանոթացել կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am