Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրեմլն արագ քայլեր է ակնկալում ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները մինիմալացնելու ուղղությամբ

Կրեմլն արագ քայլեր է ակնկալում ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները մինիմալացնելու ուղղությամբ

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իշխանությունները մոտակա օրերին կարող են մի շարք միջոցառումներ ձեռնարկել արժութային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով ժողովրդի մոտ բացասկան հետևանքները մինիմալացնելու նպատակով: «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Լիովին կարելի է ենթադրել, որ մոտակա օրերին կհետևեն նաև մի շարք միջոցառումներ` ուղղված ճգնաժամային հետևանքներին, հասարակության համար բացասական երևույթները մինիմալի հասցնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Պեսկովը:

Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելուն ուղղված միջոցառումների հրապարակման ֆոնին ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց, եվրոյինը` 76 ռուբլուց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am