Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ 2015թ. բյուջեի առնչությամբ ՀՅԴ-ն 40 հարց-նամակ է ուղարկել կառավարությանը

ԼՂՀ 2015թ. բյուջեի առնչությամբ ՀՅԴ-ն 40 հարց-նամակ է ուղարկել 
կառավարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ Աժ-ում քննարկման եւ քվեարկության կդրվի ԼՂՀ 2015 թվականի պետական  բյուջեն: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն ակտիվորեն մասնակցում է բյուջեի քննարկումներին, ինչպես նաև հանդիպում է ունեցել ԼՂՀ ֆինանսաների նախարար Սպարտակ Թեւոսյանի հետ` բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք, ըստ խմբակցության, լուծման կարիք ունեն: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին կուսակցության Արցախի գրասենյակից, խմբակցության անունից կառավարությանն են ուղղվել ավելի քան 40 հարցեր, որոնք առնչվում են շրջանների զարգացման, վերաբնակեցման, ռազմավարական նշանակության մի շարք այլ թեմաների:

ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն քննարկելու նպատակով օրերս ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են «Դաշնակցություն» խմբակցության անդամներն ու Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող ՀՅԴ անդամները: Նիստի ժամանակ  Կենտրոնական Կոմիտեն հանձնարարականներ է տվել թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում ՀՅԴ ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am