Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լևոն Արոնյանը 9-րդն էր Համաշխարհային մտավորի խաղերի բասկյան մրցաձևում

Լևոն Արոնյանը 9-րդն էր Համաշխարհային մտավորի խաղերի բասկյան մրցաձևում

ԵՐԵՎԱՆ, 17  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան մրցաշարում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Արոյանն ընդհանուր 5 տուրերից հետո հավաքեց 5 միավոր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Առաջին տեղում 7,5 միավորով Յան Նեպոմնյաշինը: Բասկյան մրցաշարի ժամանակ շախմատիստները մրցում են միաժամանակ երկու խաղատախտակների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային մտավոր խաղերի նախորդ երկու մրցաշարերում` կայծակնային և արագ Արոնյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: 

Չինաստանի մայրաքաղաք Պեկիում դեկտեմբերի 11-17-ն անցկացվում էին Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշար: Մրցաշարում հանդես էր գալիս նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն էին Գրիշչուկը, Մամեդյարովը, Վաշյե-Լագրավը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Պերես Դոմինգեսը, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Ռաջաբովը, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am