Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

2014-ին 128 լրագրող է զոհվել, որոնցից 9-ը` Ուկրաինայում. PEC

2014-ին 128 լրագրող է զոհվել, որոնցից 9-ը` Ուկրաինայում. PEC

ԺՆԵՎ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի աշխարհի 38 երկրում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս 128 լրագրող է սպանվել` հերթական անգամ փաստելով, որ լրագրությունն աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է:  Լրագրողներից 9-ը սպանվել են Ուկրաինայում` ռազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների անվտանգության հարցերով զբաղվող Press Emblem Campaign (PEC) անկախ կազմակերպությունը դեկտեմբերի 15-ին հանդես է զեկույցով եւ ներկայացրել լրագրողների համար վտանգավոր երկրների ցանկը:

Համաձայն ցուցակի, Ուկրաինան գտնվում է 5-րդ տեղում: РЕС-ն լրագրողների համար ամենավտանգավոր վայրը  2014-ին ճանաչել է Գազայի հատվածը, որտեղ Իսրայելի իրականացրած «Պաշտպանական եզր»  ռազմական գործողությունների հետևանքով 16 լրագրող է զոհվել: Ցուցակում հաջորդը Սիրիան է, որտեղ ԶԼՄ-ների 13 աշխատակից է զոհվել: Դրան հետևում են Պակիստանը  (12 զոհ) և Իրաքը, որտեղ 10 լրագրող է սպանվել, այդ թվում` «Իսլամական պետության» զինյալների կողմից գլխատվածները:  Վարկանշային ցուցակի 6-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ 8 մարդ է զոհվել,  7-րդ տեղում` Աֆղանստանը (6 զոհ), 8-րդ տեղում` Հոնդուրասը (5 զոհ), 9-րդ տեղում` Սոմալին (5 զոհ), 10-րդ տեղում են Բրազիլիան և Հարավաֆրկյան Հանրապետությունը` 4-ական զոհով:

 РЕС-ի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 9 տարում 1038 լրագրող է սպանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am