Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պատգամավորը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տնտեսական լայն հեռանկար է համարում

Պատգամավորը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տնտեսական լայն 
հեռանկար է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Մենք չենք ասում, որ հունվարի 2-ից, երբ մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ամեն ինչ փոխվելու է, և մենք օրինակ 30 տոկոս ՀՆԱ-ի աճ ենք ունենալու: Ո՛չ, սակայն սա մեզ համար հնարավորություն է, որից մենք պետք է օգտվենք: Իսկ այդ հնարավորություններից օգտվելու և օգուտներ ստանալու համար մենք պետք է լուրջ աշխատենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դավթյանը:

Պատգամավորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը, անդամացելով ԵՏՄ-ին, կարող է սկսել սեփական արտադրությունը՝ ներմուծումներին փոխարինելու համար: «Օրինակ, մեր երկրում կարող ենք զարկ տալ սննդամթերքի, տրիկոտաժի արտադրությանը»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ ԵՏՄ անդամ երկրների հետ սահման չունենալը ևս խնդիր չէ, քանի որ բեռնափոխադրումներն իրականացվելու են Վրաստանի տարածքով առանց խնդիրների: «Բեռնափոխադրումների ընթացքում մաքսավորների հետ խնդիրներ չեն լինելու: Ուղղակի Վրաստանում բեռնափոխադրող մեքենայի վրա կդրվի կապարակնիք, իսկ Ռուսաստանի սահմանին կստուգվի այդ կապարակնիքի առկայությունը և առանց խոչընդոտների մեքենան կշարունակի իր ճանապարհը»,- նշեց նա:

ՀՀ ԱԺ-ն արդեն վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պայմանագրին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am